«Պուտինը ինչու՞ թողեց, որ Արցախի ղեկավարները...

Ես տարբեր վարկածներ եմ լսել Արցախում վերջին օրերի տեղի ունեցածի հետ կապված, ես իհարկե չեմ մեկնաբանելու ՌԴ նախագահի գործողությունները: Այս մասին այսօր՝ հունվարի 20-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին, թե իր կարծիքով ինչու Պուտինը թողեց, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը գերի ինքնի Ադրբեջանում, որովհետև այնտեղ խաղաղապահներ կային, անգամ կային տեղեկություններ, ռուսները ստանձնել էին այդ պաշտոնյաների անվտանգությունը, բայց վերջին պահին նրանք գերեվարվեցին:

«Հարցը այդ ձևով հնչեցնելը, չգիտեմ, ինչքանով է ճիշտ, իսկ արդյո՞ք կարող էին այնպես անել այդ իրավիճակում, որ դա այդպես չլիներ: Չգիտեմ, չեմ տիրապետում: Իհարկե շատ լավ կլիներ, որ չլիներ այնպես, ինչ եղավ, բայց ունենք այն, ինչ ունենք:

Խշտող հարցին՝ ՌԴ-ն կարո՞ղ էր այդպես անել, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը գերության մեջ չհայտնվեր, նա արձագանքեց. «Չեմ կարող ասել։ Կարծում եմ՝ եթե կարողանային՝ կանեին, որովհետեւ, ամեն դեպքում, այս ամեն ինչը նաև հարվածում է իրենց հեղինակությանը Հայաստանում, որը չեմ կարծում, որ իրենք կուզեին, որ լիներ»:

Ընդդիմադիր պատգամավորը չհամաձայնեց, որ գուցե ռուսական կողմը ադրբջանցիների հետ ավելի լավ գործարքի է գնացել. «Չեմ կարծում: Այն, ինչ եղավ, նաև խաղաղապահներն էին այնտեղ ու ի վերջո Արցախը կորցրեցինք: Այս ամեն ինչը շատ լուրջ հարված էր Ռուսաստանի հեղինակությանը ոչ միայն Հայաստանում, այլ նաև աշխարհում ընդհանրապես: Չեմ կարծում, որ սա մի սցենար է, որ իրենք կուզենային, որ լիներ»,- ընդգծեց Քոչարյանը: