Պուտինը հայտնել է Զելենսկու գլխավոր քաղաքական...

Ռուսական տվյալներով՝ Զելենսկու վարկանիշը երկու անգամ ցածր է ընտրություններում նրա պոտենցիալ մրցակցի՝ Զալուժնիի (Ուկրաինայի Զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար, այժմ՝ Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան - խմբ.) վարկանիշից։ Դրա մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Ըստ նրա՝ Զելենսկին խնդիրներ ունի, քանի որ ռազմական դրությունը չեղարկվելուն պես նա ստիպված է լինելու անմիջապես ընտրություններ անցկացնել։

Ըստ ՌԴ նախագահի՝ դրանք հաղթելու Զելենսկու շանսերը «զրոյական են»։

«Զելենսկին իրեն փակուղի է մտցրել՝ Ռուսաստանի հետ բանակցություններն արգելող հրամանագրով»,- հայտարարել է Պուտինը։ «Զելենսկին խուսափում է բանակցություններից, քանի որ դրանք կհանգեցնեն Ուկրաինայում ռազմական դրության չեղարկման և ընտրությունների», նշել է ՌԴ նախագահը։