Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է Լուգանսկի և Դոնեցկի Հանրապետություններում, Խերսոնի և Զապորոժիեի շրջաններում ռազմական դրություն մտցնելու մասին։
«Հիշեցնեմ, որ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում, Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունում, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի մարզերում մինչև Ռուսաստան մուտք գործելը գործում էր ռազմական դրության ռեժիմ։ Եվ հիմա պետք է այս ռեժիմը ֆորմալացնել արդեն ռուսական օրենսդրության շրջանակներում։ Ուստի ես հրամանագիր եմ ստորագրել Ռուսաստանի Դաշնության այս չորս բաղկացուցիչ սուբյեկտներում ռազմական դրություն մտցնելու մասին։ Այն անհապաղ կուղարկվի Դաշնային խորհրդի հաստատմանը»,- ասել է պետության ղեկավարը։