ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Հայաստան մեկնելու իր պատրաստակամության մասին՝ նշելով, որ Երևանի հետ աշխատանքը չի դադարում թե՛ արտաքին գործերի նախարարության, թե՛ կառավարության տնտեսական բլոկի միջոցով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Պուտինը պարզաբանել է, որ մշտապես կապի մեջ է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
«Նորմալ իրավիճակ կստեղծվի, և ես կգնամ նրանց տեսնելու, կամ Փաշինյանը կգա: Մենք ունենք համապատասխան աշխատանքային գրաֆիկ: Մեր բոլոր ծառայություններն աշխատում են ինչպես արտաքին գործերի նախարարության, այնպես էլ կառավարության տնտեսական բլոկի հետ։ Մեր աշխատանքը չի դադարում»,- ասել է Պուտինը մամուլի ասուլիսի ժամանակ։



