Պուտինը հանձնարարել է ապահովել Ղրիմի կամրջի ա...

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ապահովել բոլոր կարևոր ենթակառուցվածքների պաշտպանությունը, այդ թվում՝ Ղրիմի կամրջի։ Այսպես է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ճեպազրույցում մեկնաբանել Կերչի նեղուցի վրա արևմտյան հեռահար հրթիռների հնարավոր հարձակումների մասին հրապարակումը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Գերագույն գլխավոր հրամանատարը վաղուց հրահանգներ է տվել և ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ապահովելու բոլոր կարևոր ենթակառուցվածքային օբյեկտների անվտանգությունը, ներառյալ [Ղրիմի] կամուրջը», - վստահեցրել է Կրեմլի ներկայացուցիչը։