ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վստահ է, որ խոսելու բան կունենա ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ, եթե նրանք հանդիպեն, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
«Եթե մենք երբեւէ հանդիպում ունենանք նորընտիր նախագահ պարոն Թրամփի հետ, համոզված եմ, մենք խոսելու բան կունենանք»,- ասել է նա համատեղ ուղիղ գծում եւ մամուլի ասուլիսում։