Պուտինը գնդակը գցեց Փաշինյանի դաշտ, ու ես չգի...

Շատ սպասված, ճիշտ շեշտադրումներով և ժամանակին արված հայտարարություն էր: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը՝ անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երեկվա ելույթին:

«Պուտինը նաև Փաշինյանին հասկացրեց, որ նախ դու պետք է պատասխանես այն հարցերին, որ ես եմ առաջադրում, հետագայում նոր կանդրադառնանք մյուս հարցերին: Ես ենթադրում եմ, որ պետք է հայկական կողմից Նիկոլ Փաշինյանը շոշափեր և' ՀԱՊԿ-ի պահվածքն այս ընթացքում, և' ընդհանրապես 97 թվականի ռուս-հայկական մեծ պայմանագրի հարցերը, բայց Պուտինը գնդակը գցեց Փաշինյանի դաշտ, ու ես չգիտեմ՝ ինչպես կավարտվի: ՄԻ բան հստակ է՝ խաղաքարտերը  շատ բաց են, փակ ոչինչ չկա»:

Ավելին՝ տեսանյութով: