Պուտինը և Մոդին հայտարարություն են ընդունել

Նյու Դելիում կայացած հանդիպումից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին համատեղ հայտարարության են ընդունել, որում ուրվագծել են երկրների համագործակցության առաջնահերթությունները, հաղորդում է Ռիա Նովոստին։

«Ստորագրվել է միջկառավարական, միջգերատեսչական և կորպորատիվ համաձայնագրերի մեծ փաթեթ։ Դրանցից շատերը նպատակաուղղված են Ռուսաստանի և Հնդկաստանի միջև տնտեսական համագործակցության ընդլայնմանը», - հայտարարել է ՌԴ նախագահը։

Նա ընդգծել է, որ ՌԴ-ն հանձնառու է շարունակել ապահովել Հնդկաստանի արագ զարգացող տնտեսության համար վառելիքի անխափան մատակարարումը:

Հնդկաստանի վարչապետը նշել է, որ երկրների հարաբերությունները դիմացել են ժամանակի փորձությանը և հիմնված են փոխադարձ հարգանքի և վստահության վրա։ Ռուսաստանը և Հնդկաստանը համաձայնել են մինչև 2030 թվականը տնտեսական համագործակցության ծրագիր մշակել։

«25 տարի առաջ նախագահ Պուտինը դրեց մեր ռազմավարական գործընկերության հիմքը։ 15 տարի առաջ՝ 2010թ., մեր համագործակցությունը հասել է հատուկ արտոնյալ ռազմավարական համագործակցության: Վերջին 25 տարիների ընթացքում նախագահ Պուտինը բազմիցս զարգացրել է այս հարաբերություններն իր հմուտ ղեկավարությամբ և տեսլականով։ Հենց նրա ղեկավարությունն է, որ թույլ է տվել մեր հարաբերություններն ամրապնդել և հասնել նոր բարձունքների», -հայտարարել է Մոդին։