Պուտինը և Մակրոնը մտադիր են շարունակել համատե...

Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Էմանուել Մակրոնը հինգշաբթի քննարկել են Աֆղանստանի իրադրությունը՝ կարեւորելով հումանիտար խնդիրների լուծումը: Այս մասին հայտնել Է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Ըստ աղբյուրի, ՝Ռուսաստանի նախագահն իր ֆրանսիացի գործընկերոջ խնդրանքով նաև պատմել է նրան 2020 թվականի նոյեմբերի 9-ին եւ 2021 թվականի հունվարի 11-ին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ՌԴ-ի, Ադրբեջանի եւ Հայաստանի եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքի մասին:

«Պայմանավորվածություն է ձեռք բերվել անձնական շփումները շարունակելու մասին», - հավելել են Կրեմլում: