Պուտինը և Ալիևը կքննարկեն Հայաստանի և Ադրբեջա...

Մոսկվայում մեկնարկել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ 

Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։

Հաղորդվում է, որ հանդիպմանը քննարկվելիք գլխավոր թեման Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցն է։ 

Ավելի ուշ ՌԴ նախագահն ընդունելու է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ 

Անկախ պետությունների համագործակցության պետությունների ղեկավարները ժամանել են Մոսկվա՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին։