Պուտինը Էրդողանին հայտնել Է Թուրքիայում գազայ...

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Աստանայում հադիպման ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին առաջարկել է Թուրքիայում գազային հանգույց ստեղծել։ Այս մասին հայտնում է Ria.ru-ն:

«Ձեր էներգետիկայի նախարարի եւ Botas ընկերության ղեկավարի հետ խորհրդակցելուց հետո պայմանավորվել ենք «Գազպրոմի» հետ, եւ ես այդ մասին հրապարակավ ասել եմ։

Եթե կա Թուրքիայի եւ այլ երկրներից մեր հնարավոր գնորդների հետաքրքրվածությունը, կարող ենք դիտարկել եւս մեկ գազատար համակարգի կառուցման հնարավորությունը եւ Թուրքիայի տարածքում գազային հանգույց ստեղծել այլ երկրներ, երրորդ երկրներ վաճառքի համար: Նախեւառաջ, իհարկե, եվրոպական երկրներ», - հայտարարել է Ռուսաստանի նախագահը։

Նախօրեին «Ռուսական էներգետիկ շաբաթ» համաժողովում ունեցած իր ելույթում Պուտինը նշել էր, որ Մոսկվան կարող էր «Հյուսիսային հոսքի» փոխարեն գազի տարանցման համար դիտարկել «Թուրքական հոսքը»։ Նրա խոսքով ՝ նման որոշումը հիմնավորված է տնտեսական շահի տեսանկյունից, բացի այդ, այդ երթուղին ավելի անվտանգ է։