Պուտինը բարձր է գնահատել Ադրբեջանի դերը Եվրաս...

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է Ադրբեջանի դերը Եվրասիայում միջազգային լոգիստիկ միջանցքների զարգացման գործում։

«Իրոք, դուք միանգամայն ճշգրիտ նկատեցիք, որ Ադրբեջանի դերը, հատկապես լոգիստիկ միջանցքների զարգացման գործում, շատ կարևոր է։ Բայց ոչ միայն»,- արձագանքել է Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Նա, մասնավորապես, ուշադրություն է հրավիրել Ադրբեջանի և Ռուսաստանի և BRICS-ի մյուս երկրների միջև ապրանքաշրջանառության աճի վրա, ինչը նույնպես փոխգործակցության կարևոր բաղադրիչ է։

Ռուսաստանի ղեկավարը հինգշաբթի օրը անցկացնում է Կազանի BRICS-ի գագաթնաժողովի եզրափակիչ հանդիպումը՝ outrich ձևաչափով։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր ելույթում նշել է, որ իր երկրով անցնում են այնպիսի խոշոր տրանսպորտային միջանցքներ, ինչպիսիք են «Հյուսիս-Հարավ» և «Արևելք-Արևմուտք»։ Նրա խոսքով՝ դրանց բոլոր սեգմենտները հաջողությամբ գործում են Ադրբեջանում։