
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բաց է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ շփման համար, տեղեկացրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնել է «ՌԻԱ Նովոստին»։
«Նախագահ Պուտինը բաց է այդպիսի շփման համար, եւ անհրաժեշտության դեպքում նման զրույցը կարող է միանգամայն օպերատիվորեն համաձայնեցվել»,- ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ակնկալվում է այս շաբաթ հեռախոսազրույց Պուտինի եւ Թրամփի միջեւ։