Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պայմանավորվել են հանդես գալ «կոնկրետ նախաձեռնություններով»՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայունացման նպատակով: Ինչպես տեղեկացնում է Le Figaro-ն, այդ մասին հայտարարել է Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը:
Պուտինի հետ հեռախոսազրույցում Մակրոնն ընդգծել է պատանդների, հումանիտար աջակցության և ժառանգության պահանման հարցերում կոնկրետ առաջընթացի հասնելու անհրաժեշտությունը:
«Երկու նախագահները պայմանավորվել են վերականգնել ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում իրավիճակի տևական կարգավորման հասնելու գործում: Առաջիկա օրերին այդ ուղղությամբ կլինեն կոնկրետ նախաձեռնություններ»,- ասված է հաղորդագրության մեջ:



