Հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջեւ։ Երկու նախագահները քննարկել են իրենց մոտ առկա ներքին դրությունը՝ համաշխարհային ճգնաժամի պայմաններում, ինչպես նաեւ անդրադարձ են կատարել մի շարք ռեգիոնալ եւ միջազգային օրակարգային հարցերի։ Լուկաշենկոն շնորհավորել է Պուտինին ծննդյան օրվա առիթով։ Երկու նախագահները անդադարձ են կատարել նաեւ Ղարաբաղյան հակամարտության գոտում ներկա սրացմանն ու Ղրղզստանում կիրակի երեկոյից սկսված ներքաղաքական ճգնաժամին։ Ղարաբաղի մասով երկու նախագահները համակարծիք են եղել, որ կարգավորումը հնարավորինս արագ պետք է վերադառնա խաղաղ կարգավորման դաշտ, քանի որ ռեգիոնում մարդիկ են շարունակում զոհվել։



