Պուտինն ու Լուկաշենկոն մոտ մեկ ժամանոց հեռախո...

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հեռախոսով քննարկել է երկկողմ հարաբերությունների զարգացումը։ Նրա մամուլի ծառայությունը հայտնել է, որ զրույցը տեւել է մոտ մեկ ժամ։

Ըստ Կրեմլի՝ Պուտինը շնորհավորել է Բելառուսի նախագահին «2024 թվականի փետրվարի 25-ին կայացած խորհրդարանական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ»։

Նրանք քննարկել են նաև ռուս-բելառուսական բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման հարցերը, միջազգային իրավիճակի առանցքային ասպեկտները։

Բելառուսական Пул Первого տելեգրամյան ալիքը հայտնել է, որ քննարկվել են նաև ինտեգրացիոն կառույցների՝ Եվրասիական տնտեսական միության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն գործունեության հետ կապված խնդիրները։