Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում երկկողմ հանդիպման ժամանակ չեն քննարկել Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարներից Ռուբեն Վարդանյանի հարցը։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ոչ: Առանձնազրույցի մի հատված կար, որը բավականին երկար էր, և ես չգիտեմ, թե ինչ է քննարկվել», – պատասխանել է Պեսկովը լրագրողների այն հարցին, թե արդյոք այս հարցը բարձրացվել է երկու երկրների ղեկավարների հանդիպմանը։



