
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Օլեգ Սալյուկովին նշանակել է երկրի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ, հաղորդում է Интерфакс-ը։
«Օլեգ Լեոնիդովիչ Սալյուկովին նշանակել Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ՝ ազատելով նրան ներկայիս պաշտոնից», - ասված է Ռուսաստանի նախագահի հրամանագրում։
Բանակի գեներալ Սալյուկովը 2014 թվականի մայիսից Ռուսաստանի զինված ուժերի ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարն է։
Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ցամաքային ուժերը զենքի և մարտական եղանակների առումով ամենատարածվածն ու բազմազանն են։ Դրանց թվում են մոտոհրաձգային և տանկային զորքերը, հրթիռային զորքերը և հրետանին, հակաօդային պաշտպանության զորքերը, հետախուզական միավորումներն ու զորամասերը, ինժեներական զորքերը, Ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերը և կապի զորքերը։