Պուտինի ուղերձը կարող եմ համեմատել Չերչիլի՝ ս...

Պուտինի երեկվա ուղերձը պատմական է: Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ անդամ Էդուարդ Շարմազանովը՝ համեմատելով ՌԴ նախագահի ուղերձը Չերչիլի ճառի հետ:

«Այդ ուղերձը կարող եմ համեմատել 1946 թվականի Չերչիլի Ֆուլտոնյան ճառի հետ: Երբ Չերչիլը իր ճառն ասաց, շատերը լուրջ չէին ընդունում, որ նոր ժամանակաշրջան է սկսվում՝ սառը պատերազմի ժամանակաշրջան: Նույն կերպ երեկ ՌԴ նախագահը ամրագրեց, որ փաստացի Ռուսաստանի վրա հարձակում իրականացնում է ոչ այնքան և ոչ միայն Ուկրաինան, որքան ՆԱՏՕ-ի երկրները և իր թույլտվությունը տվեց, որպեսզի Ռուսաստանը իր հերթին՝ իր անվտանգության խնդիրներից ելնելով թիրախավորի ոչ միայն Ուկրաինայի տարածքում գտնվող ռազմական օբյեկտները, այլև այն տեղերը, որտեղից կլինի զենքի օգտագործում իր օբյեկտների դեմ»,- նշեց նա: