Պուտինի, Թրամփի և Զելենսկու հանդիպման վերաբեր...

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև եռակողմ հանդիպման և Պուտինի ու Զելենսկու հանդիպման վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չի եղել։ Լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի օգնական Յուրի Ուշակովը։

«Որքան գիտեմ, Պուտինի և Թրամփի միջև այդ հարցի վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չի եղել»,- «Аргументы и факты»-ի՝ ընդգծել է նա:

Ըստ Ուշակովի՝ այն, ինչ հրապարակվում է մամուլում, բոլորովին այն չէ, ինչի մասին Պուտինը և Թրամփը համաձայնության են եկել Ալյասկայում։ Նա հավելել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահները համաձայնության են եկել ԱՄՆ նախագահի խաղաղապահ առաքելությունների գծով հատուկ բանագնաց Սթիվեն Ոիթքոֆի հետ շարունակել Մոսկվայի և անձամբ Վլադիմիր Պուտինի հետ շփումները։