Պուտինի հետ հանդիպումը կամրապնդի երկրների միջ...

Չինաստանի նախագահ Սի Ծինփիը հայտարարել է, որ իր հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ էլ ավելի շատ կենսական ուժ կհաղորդի ռուս-չինական հարաբերություններին։ 

Կողմերը բանակցություններ են վարել փետրվարի 4-ին Պեկինում՝ 2022 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությունից առաջ, հաղորդում է ChinaDaily-ն։ 

Հանդիպման ընթացքում Չինաստանի նախագահը հիշեցրել է իր ներկայության մասին 2014 թվականին Ռուսաստանում Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությանը, երբ նրանք պայմանավորվել են կրկին հանդիպել ութ տարի անց Պեկինում։

Սի Ծինփին իր պատրաստակամությունն է հայտնել աշխատել Պուտինի եւ ամբողջ աշխարհից ընկերների հետ՝ օլիմպիական ոգին առաջ մղելու համար։

Նախագահը հավելել է, որ պատրաստ է աշխատել Պուտինի հետ եւ նպաստել, որպեսզի Չինաստանի եւ Ռուսաստանի միջեւ բարձր մակարդակի վրա հիմնված փոխադարձ վստահությունը վերածվի բոլոր ոլորտներում համագործակցության արդյունքների, եւ իրական օգուտ բերել երկու երկրների ժողովուրդներին։