Պուտինի եւ Թրամփի խոսակցությունը շփոթեցրել է...

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը շփոթության մեջ է գցել եվրոպացի առաջնորդներին։ Այս մասին հայտնել է The Daily Telegraph թերթը։ Ինչպես նշել է պարբերականը, եվրոպացի առաջնորդները «հուսահատորեն փորձում են հասկանալ, թե ինչ է նշանակում Թրամփի խաղը Ուկրաինայի, նրա դաշնակիցների եւ ամբողջ մայրցամաքի ապագայի համար»։ Թերթի տեղեկություններով՝ եվրոպացի միայն մեկ պաշտոնյա է տեղյակ եղել, որ Թրամփը մտադիր է զրույց վարել Պուտինի հետ։ Ինչպես նշվել է հոդվածում, դա ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Մարկ Ռյութեն է, որը նախկինում ձեռք էր բերել «Թրամփի հմայողի» համբավը։