Ռուսաստանն ու ԱՄՆ-ն բանակցություններ են վարում Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի մասնակցությամբ գագաթնաժողովի մասին: «ՌԻԱ Նովոսոտի»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրել է Страна.ua պարբերականը՝ հղում անելով ամերիկյան դիվանագիտական աղբյուրներին:
«Երկու նախագահի հանդիպումը, հավանաբար, տեղի կունենա հոկտեմբերին»,- հայտնել է պարբերականի թելեգրամյան ալիքը:
Ակնկալվում է, որ կողմերը կքննարկեն ռազմավարական կայունությունը, սպառազինության վերահսկողությունը, կիբեռանվտանգությանն առնչվող խնդիրները, ինչպես նաև Ուկրաինայում, Աֆղանստանում, Կենտրոնական Ասիայում և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը: