Պուտինի այցը Հնդկաստան պատմական նշանակություն...

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին պատմական է անվանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Նյու Դելի։ Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունից:

«Ես շատ ուրախ եմ Ձեզ հետ հանդիպելու և Ձեզ ու Ձեր պատվիրակությանը մեր երկրում ողջունելու այս հնարավորության համար: Երեկվանից Ձեր պատվիրակության ներկայացուցիչները շատ միջոցառումներ և հանդիպումներ են անցկացրել հնդկական կողմի իրենց գործընկերների հետ: Մենք տեսնում ենք շատ արդյունքներ և համաձայնություններ (խմբ.՝ որոնք ձեռք կբերվեն) մեր ամենամյա գագաթնաժողովի արդյունքներով, ուստի վստահ եմ, որ մեր գագաթնաժողովը շատ հաջող կլինի: Եվ Ձեր ներկայիս այցը իսկապես պատմական նշանակություն ունի: Ուղիղ 25 տարի առաջ Դուք առաջին անգամ այցելեցիք Հնդկաստան որպես Ռուսաստանի Դաշնության նախագահ և դրեցիք մեր ռազմավարական գործընկերության հիմքերը», - ասել է Մոդին Նյու Դելիում Պուտինի հետ կայացած հանդիպման։ 

ՌԴ նախագահն իր հերթին հայտարարել է, որ Ռուսաստանի և Հնդկաստանի հարաբերությունները կրում են խորը պատմական բնույթ։

«Ինչպես էլ որ մենք այն բնութագրենք (խմբ.՝ հարաբերությունների բնույթը), ինչ մակդիրներով էլ այն զարդարենք, կարևորն այլ բան է, կարևորը բովանդակությունն է։ Բովանդակությունը շատ խորն է», - ասել է նա։ 

ՌԴ նախագահը նշել է, որ Ռուսաստանը շատ թանկ է գնահատում  այդ հարաբերությունները։ 

Նա հիշեցրել է, որ անցած տարիներին շատ մեծ աշխատանք է կատարվել երկրների հարաբերությունների զարգացման ուղղությամբ՝ նշելով, որ պետությունների և տնտեսությունների զարգացմանը զուգընթաց ընդլայնվում են նաև համագործակցության հնարավորությունները: