Պուտին–Էրդողան հեռախոսազրույց․ Անկարան պատրաս...

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է աջակցել բոլոր նախաձեռնություններին, որոնք կնպաստեն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ շփումներին, հաղորդում է ТАСС-ը։

«Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում քննարկվել են Թուրքիայի և Ռուսաստանի երկկողմ հարաբերությունները, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային հարցեր», - ասվում է Թուրքիայի ղեկավարի գրասենյակի հայտարարության մեջ։

Էրդողանը նաև նշել է, որ Թուրքիան կշարունակի իր ջանքերը՝ ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու համար՝ արդար և տևական խաղաղության հասնելու միջոցով։