Պուտին-Թրամփ գագաթնաժողովը Բուդապեշտում որոշ պահի պահանջարկ կունենա երկու կողմերի համար, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Այս գագաթնաժողովին պետք է նախորդի ինտենսիվ, մանրակրկիտ, փորձագիտական աշխատանք։ Մեր ամերիկացի գործընկերները համաձայն են մեզ հետ այս հարցում», - հայտարարել է նա:
Պեսկովը նշել է, որ այս գագաթնաժողովի վերաբերյալ ցանկացած կանխատեսում անհիմն կլինի։



