Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման և սահմանագծման գործընթացը խաղաղության պայմանագրի ճիշտ ճանապարհն է։ Այս մասին BRICS-ի գագաթնաժողովում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ դիմելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
«Եվ այն փաստը, որ դուք այսօր կարողացաք մտքեր փոխանակել Ադրբեջանի նախագահի հետ, մեր միջոցառման համար պլյուս է»,- ասել է Պուտինը։
Պուտինը նաև նշել է Փաշինյանի նշած լոգիստիկ նախագծերի կարևորությունը և ընդգծել, որ Մոսկվայի համար կարևոր է Հայաստանի դրական վերաբերմունքը Ադրբեջանի և տարածաշրջանի այլ երկրների հետ համագործակցության նկատմամբ։