ՃՏՊ-ների պատճառների մասին վիճակագրություն չկա...

«Ցավոք, խնդրի ամբողջական լուծման տարբերակը չեմ տեսնում, քանի որ վիճակագրություն չկա պատահարների պատճառների մասին: Այսինքն` հասկանալի չէ՝  գինովցած վարորդներն էին պատճառը, խախտումները, գծանշված ճանախարհները թե ինչը: Պարզապես ունենք պարզ վիճակագրություն, որ այս թվականին այսքան ճտպ է տեղի ունեցել, այսքան զոհ ու տուժած կա, այնինչ վթաների պատճառների մասին վիճակագրություն չկա:

Կարծում եմ` այս առումով ոստիկանությունը շատ մեծ անելիք ունի: Այս պահին աշխատում ենք մի նախագծի վրա, որ օրենքով պարտադրվի ոստիկնանությանը, որ նման վիճակագրություն ունենանք», - այս մասին այսօր «Հանրային տրանսպորտի ու ճանապարհային երթևեկության անվտանգության խնդիրները» թեմայով  քննարկմանն ասաց ԱԺ «Իմ քայլը» խմաբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը` ի պատասխան այն հարցին, թե օրնսդրական ինչ կարագավորումներ է տեսնում:

Պատգամավորը կարևորեց նաև անձնական պատասխանատվության զգացումը. «Օրինակ՝ եթե պատճառը ճանապարհն է, ապա վարորդը պետք է հայց ներկայացնի պետության դեմ, սա էլ կսթափեցնի համապատասխան ոլորտի ներկայացուցիչներին»,- ասաց պատգամավորը: