Փրկարարները Ջերմուկի ճոպանուղու մոտակայքում կ...
Փետրվարի 23-ին՝ ժամը 13:11-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ քաղաքի ճոպանուղու մոտակայքում կցորդիչով բեռնատարը թեքվել և խոչընդոտում է երթևեկությունը: 
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
 
Պարզվել է, որ Scania մակնիշի կցորդիչով բեռնատարը (վարորդ՝ Զ. Մ.) արգելափակվել է ձյան մեջ և միակողմանի փակել ճանապարհը։
 
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ուղղել են բեռնատարը. ճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի: