«Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության ղեկավար Եվգենի Պրիգոժինին նկատել են Բելառուսի մայրաքաղաք Մինսկի Green City հյուրանոցում։ Այս մասին հայտնել է BRIEF տելեգրամյան ալիքը։
Ռուսական RTVI հեռուստաալիքի աշխատակիցը կապ է հաստատել հյուրանոցի հետ։ Հյուրանոցում, սակայն, չեն հաստատել այս փաստը՝ վկայակոչելով հաճախորդների տեղեկատվության գաղտնիությունը։
Այսօր առավոտյան Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մամուլի ծառայությունը հայտարարել է, որ Պրիգոժինի՝ Բելառուս ժամանելու մասին տեղեկություն չկա։



