Փողի պակասը չպետք է խոչընդոտ հանդիսանա սկսնակ...

Մենք ուզում ենք, որ փողըամենամեծ խոչընդոտը չլինի այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են բիզնես սկսել: Այս մասին մարտի 26-ին «Տավուշի մարզի 2021-2025 թվականների զարգացման ռազմավարությունը. նորարարությունները եւ դոնոր կազմակերպությունների դերը» ծրագրի քննարկման ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Նրա խոսքով՝ բոլորը գիտեն, որ ներկայիս կառավարությունը հնարավորինս սերտ համագործակցության է ձգտում միջազգային գործընկերների հետ:

«ՀՀ իշխանությունների բոլոր ծրագրերն ուղղված են նրան, որ մարդիկ իրենց վրա զգան բոլոր փոփոխությունները: Կառավարությունը մտադիր է սուբվենցիոն ծրագրեր իրականացնել եւ սկսել անմիջականորեն աշխատել փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչների հետ՝ տնտեսվարող սուբյեկտների կապիտալի եւ գիտելիքի հասանելիությունը բարելավելու համար»,- ասաց Քերոբյանը: