Պորտլենդում բողոքի ակցիաները վերաճել են անկար...

Պորտլենդ են մտցրել Օրեգոնի ազգային գվարդիան, երբ բողոքի ակցիաները վերաճել են անկարգությունների, հայտնում է NYP-ն։

«Հասարակական անվտանգության շահերից ելնելով՝ նահանգապետ Քեյթ Բրաունը Միացյալ հրամանատարության հանձնարարությամբ ակտիվացրել է Օրեգոն նահանգի Ազգային գվարդիայի օգտագործումը՝ տեղի իրավապահ մարմիններին օգնություն ցույց տալու համար»,- նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ։

Բռնության բռնկումը տեղի է ունեցել նախագահական ընտրությունների անցկացման հաջորդ օրը։

Չորեքշաբթի երեկոյան ցուցարարների երկու խմբեր հավաքվել են քաղաքի տարբեր հատվածներում եւ ժամը 19-ի սահմաններում շարժվել քաղաքի կենտրոն, հայտնում է Fox 12-ը։

Մասնակիցներից ոմանք սկսել են ավերել բանկոմատները, կոտրել պատուհանները եւ կատարել վանդալիզմի ակտեր։