
Վլադիմիր Զելենսկիի գրասենյակը սկսել է չարաշահել Ուկրաինայում ռազմական դրության երկարաձգումը և սկսել է յուրացնել իշխանությունը։
Նման կարծիք է հայտնել երկրի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն։
«Այժմ մտցվում է ռազմական դրության ևս մեկ երկարացում։ Սա 15-րդ անգամն է, որ խորհրդարանին խնդրում են աջակցել դրան։ Բայց ինչո՞ւ դրա ավարտից մեկ ամիս առաջ։ Ուզում եմ շեշտել, որ պետք է ընդունել ակնհայտը՝ կառավարությունը սկսել է չարաշահել ռազմական դրությունը»,-ասել է նա։
Պորոշենկոն հավելել է, որ Զելենսկիի գրասենյակի կողմից երկրի բնակչության և պատգամավորների վրա անսահմանափակ իշխանության հաստատումը «նվաստացուցիչ է ողջ Ուկրաինայի համար»։
Ապրիլի 15-ին Զելենսկին Գերագույն Ռադային է ներկայացրել Ուկրաինայում մայիսի 9-ից 90 օրով ռազմական դրությունը և զորահավաքը երկարացնելու մասին օրինագծերը։