Չարչյան Արմենին ներկայացված կեղծ մեղադրանքով փորձում են գնալ ճնշումների։ Այս մասին դատարանի մոտ, որտեղ քննվում է պրոֆեսոր Արմեն Չարչյանին կալանավորելու միջնորդությունը, ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղթելալյանը։
«Եթե այս օրենքը լիարժեք և արդար կերպով կիրառեն, իրենց մազպետները պետք է ցմահ ազատազրկվեն այն ճնշումների համար, որ գործադրել են տարբեր հիմնարկների ղեկավարների նկատմամբ։ Իսկ ընտրությունների կոչը և երկրի վիճակ ներկայացնելու համար մեղադրանք առաջադրելը իշխանության հերթական սրիկայությունն է»,-ասաց Սաղաթելյանը։



