Փորձում են ինքնուրույն սահամանագծում իրականաց...

«Հերթական սադրանքն է ադրբեջանցիների կողմից, մանավանդ այդ հատվածում․ նման միջադեպերն ու սադրանքներն   իրական իրավիճակից շեղելու և իրենց նպատակներն առաջ տանելու համար են, շարունակում են ճնշումներ  գոծադրել հայկական կողմի վրա։  Հակարիի կամրջի հատվածում կատարվածը նշանակում է, որ շարունակում են խորացնել Արցախի շրջափակումը , որովհետև առաջ գալով տվյալ հատվածում փորձում են ինքնուրույն սահամանագծում իրականացնել ․․․ ՀՀ ԶՈւ և ԱԱԾ խնդիրն է միշտ մարտունակ վիճակում լինել, դրոշ դնել»,-Աժ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հաայստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Հիշեցնենք, որ Հունիսի 15-ին՝ ժամը 08:40-ի սահմաններում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով:

Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում ադրբեջանցի զինծառայողների առաջխաղացման և ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու փորձը կանխվել է: