Փորձում է տեղ զբաղեցնել քաղաքական մայրուղու վ...

Վազգեն Սարգսյանի եղբայր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը երեկ՝ հունվարի 8-ին, Հ1-ի եթերում կրկին, որերորդ անգամ անդրադարձել է նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ իր՝ Արամ Սարգսյանի վարչապետության ժամանակ գործունեության ենթադրյալ դրվագներին։

Yerevan.Today-ը դիմեց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանին՝ դիտե՞լ է հարցազրույցը և ի՞նչ մեկնաբանություն ունի։

«Ձեր նշած քաղաքական պատահականությունը, որքան գիտեմ, նույնիսկ իր՝ վարչապետ նշանակվելուց, պաշտոնավարելուց և ազատվելուց տեղյակ չի եղել:

Հանրության մի մասին որպես «սպարապետի քույր» հայտնի պերսոնաժը, ըստ ամենայնի, «քաղաքականությունը պոռնկություն է» արտահայտությունը բառացի է ընկալել և փորձում է իր տեղը զբաղեցնել քաղաքական մայրուղու վրա»,- ասաց Բագրատ Միկոյանը: