Այցելել եմ Շիրակի մարզ: Այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում եւ տեսանյութ հրապարակել:
Նա նշել է, որ Երերույքի 4-5-րդ դարերի տաճարում իրականացվում են ամրակայման աշխատանքներ:
Ծրագրի ընդհանուր արժեքը 495 մլն դրամ է, այն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության և Հայաստանում ԱՄՆ դեսպանության համագործակցությամբ:
Ծրագիրն իրականացվելու է 5 փուլով, ներկայում ընթացքի մեջ է առաջին փուլը:
Նախագծի հեղինակը Հայաստանի Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանն է:
Երերույթի տաճարում Փաշինյանն առաջարկեց ցուցատախտակը հանել, փոխարենը մի փոքրիկ սյուն դնել, որի վրա կլինի QR կոդը այդ ամբողջ ինֆորմացիայով. «Փոքր սյուն դրեք, QR կոդը՝ վրան, կարելի ա ո'չ սրա, ո'չ էլ տակի բետոնի վրա ծախս չանել: Օրինակ տաճարի մասին կարող է լինել ձայնային ինֆորմացիա, էլեկտրոնային զբոսավար լինի: Մարդը գա պտտվի եւ իրեն անհրաժեշտ ինֆորմացիան ստանա»,-ասաց նա:
Վարչապետը կոչ արեց մարդկանց ընտանիքներով այցելել այս տաճար, հատկապես, որ ճանապարհները շատ լավ վիճակում են: