Փոքր հզորության ԱԷԿ-ներն ունեն մի շարք առավել...

Փոքր հզորության ԱԷԿ-ները կոմպակտ են, քանի որ փոքր չափը լայն հնարավորություններ է բացում սահմանափակ ենթակառուցվածք ունեցող  տարբեր շրջաններում դրանց տեղակայման համար, ինչպես նաեւ դրանց հզորությունը  կարելի է փոխել ի հաշիվ նոր էներգաբլոկների։ Այս մասին «Ռոսատոմի» առաջարկը Հայաստանում ԱԷԿ-ի կառուցման եւ տեղի արդյունաբերության ներգրավման վերաբերյալ» թեմայով սեմինարում հոկտեմբերի 17-ին հայտնել է տեխնիկայի գծով փորձագետ Անդրեյ Անիշչենկովը։

Նա նշել է, որ  բոլոր մոդուլները մատակարարվում են պատրաստի վիճակում, ինչը կրճատում է ֆինանսական եւ ժամանակային ծախսերը։ Անիշչենկովն ավելացրել է, որ փոքր հզորության ԱԷԿ-ները РИТМ ռեակտորների շարքով (ռեակտոր՝ ինտեգրված շոգեգեներատորներում, տանսպորտային, ծովային գեներատորներում) նախատեսում են, էներգիայի գեներացիայից բացի, ջերմամատակարարման եւ ջրի մաքրման հնարավորություններ։

Փորձագետն ընդգծել է, որ այդպիսի ԱԷԿ-ները ապահովում են էլեկտրաէներգիայի գնի թողարկային մրցունակությունը գեներացիայի դիզելային եւ ածխի աղբյուրների համեմատ։