Փոքր բիզնեսը վճարում է 10% շրջանառության հարկ...

«Թունյանը իր մասնագիտական ողջ նորուժով պաշտպանում է խաղամոլության ոլորտը։ Այո, առողջ տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք։ Բայց այդ առողջ տրամաբանությունը շատ կարևոր էր նաև, որ առաջնորդվեիք, երբ փոքր ու միջին բիզնեսի շրջանառության հարկն էիք կրկնապատկում։ Այնտեղ, ի դեպ, առնվազն 40 հազար տնտեսվարող սուբյեկտներ կան, մոտավորապես 150 հազար աշխատողներով, իսկ այստեղ մի 4 տնտեսվարող սուբյեկտի մասին է խոսքը։

Փոքր բիզնեսը վճարում է շրջանառության հարկ 10%, խաղաղմոլության ոլորտը 7,2%-ից իր շրջանառության հարկը նվազեցրել է և հասցրել 0,4%-ի, այսինքն 25 անգամ պակաս։ Պետությունը չի վերահսկում խաղամոլության ոլորտը, որովհետև չունի անհրաժեշտ գործիքակազմ։ Այս իշխանությունների օրոք 6 տարվա ընթացքում, խաղամոլության ոլորտի շրջանառությունը աճել է 20-ից ավելի անգամ՝ հասնելով ավելի քան 7 տրիլիոն դրամի»,- այս մասին ՀՀ ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի հերթական նիստի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը՝ ադրադառնալով ՔՊ-ի բերած շահումով խաղերի մասին օրենքին։

Մանրամասն՝ տեսանյութում