
Եվրոպական առաջնորդները քննարկում են Ռուսաստանից ներմուծման վրա պատժիչ մաքսատուրքեր սահմանելու հնարավորությունը, այն բանից հետո, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի մասնակցել Ստամբուլում կայանալիք բանակցություններին, հաղորդում է Politico-ն։
Պարբերականի աղբյուրների փոխանցմամբ՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացումը նախատեսվում է քննարկել ԵՄ երկրների, Ուկրաինայի և Թուրքիայի ղեկավարների մայիսի 16-ին Ալբանիայում կայանալիք հանդիպման ժամանակ։
Politico-ի աղբյուրները հայտնել են, որ քննարկվում է Ռուսաստանից ներմուծման վրա հսկայական մաքսատուրքերի, այսպես կոչված՝ պատժիչ մաքսատուրքերի սահմանումը։ Այս գաղափարն ավելի վաղ առաջ էր քաշել ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը՝ Հանրապետական կուսակցությունից, որը պատրաստել էր օրինագիծ ռուսական նավթ, գազ և ուրան գնող երկրների համար 500% մաքսատուրքերի մասին։ Հրատարակության աղբյուրի խոսքով՝ Գրեհեմի առաջարկի «մասշտաբները» «ոգեշնչում» են եվրոպացի առաջնորդներին։
ԵՄ երկրները նախկինում սպառնացել էին լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե Մոսկվան չհամաձայնվի աջակցել Ուկրաինայի կողմից համաձայնեցված 30-օրյա հրադադարին։ Ռուսաստանը մայիսի 12-ին չդադարեցրեց կրակը։ ԵՄ-ում սահմանափակող միջոցառումների խստացումը կապված էր նաև Պուտինի մասնակցության հետ Ստամբուլում հուլիսի 15-ին նախապես նախատեսված բանակցություններին։ Ռուսաստանի նախագահը չմեկնեց Թուրքիա՝ ուղարկելով ավելի ցածր մակարդակի պատվիրակություն։