Փոխնախարարը ԵԱՏՄ-ի հետ ՀՀ ընդհանուր սահման չո...

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը բարդ խնդիր է համարում Հայաստանի ինտեգրումը ԵԱՏՄ-ի ընդհանուր շուկային։  Վարդանյանն այս մասին ասաց Ազգային ժողովի Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։

«ԵԱՏՄ շրջանակներում էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի հարցը մի կողմից հեշտ է Հայաստանի համար, մյուս կողմից՝ բարդ։ Մենք շատ հարցերում կոնսեսուս ենք քվեարկում, որովհետև, օրինակ՝ ռեժիմային կարգավորման հարցերն ամենաբարդն են, որովհետև ԵԱՏՄ անդամ երկրների հետ ընդհանուր սահման չունենալու պատճառով Հայաստանը որևէ կերպ դրա հետ չի առնչվում։ Մեզ համար կարևոր է Ռուսաստան-Վրաստան և Վրաստան-Հայաստան ռեժիմային պայմանագրերը։ Այս պարագայում այստեղ են հիմնական տարաձայնությունները։

Ես լավատես չեմ, որ ԵԱՏՄ ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի գործարկումից հետո Հայաստանը կարող է ամբողջապես ինտեգրվել շուկայում միայն այն պատճառով, որ ընդհանուր սահման չունենք այդ շուկայի հետ»,-ասաց Վարդանյանը։