Պոհանգ քաղաքում ռազմական ինքնաթիռ է կործանվել...

Հարավային Կորեայի Պոհանգ քաղաքում ռազմական ինքնաթիռ է կործանվել, որի մեջ եղել է չորս մարդ, հաղորդում է Յոնհապ լրատվական գործակալությունը։

Սկզբում հաղորդվել էր, որ կործանվել է ոչ թե ռազմական, այլ փոքր քաղաքացիական ինքնաթիռ։ Դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 13:52-ի սահմաններում։ Ասվում էր, որ այն Կորեայի Հանրապետության ռազմածովային ուժերի պարեկային ինքնաթիռ է եղել։ Գործակալությունը նշել է, որ այն կործանվել է բլրի վրա։