![ՊՆ վարչական համալիրում մեկնարկել են ՀՀ ԶՈՒ ղե...](/imgs/posts/medium/2023/03/0cec8be.jpeg)
2023 թվականի ուսումնական տարվա պատրաստության պլանի համաձայն՝ մարտի 28-ին ՊՆ վարչական համալիրում մեկնարկել են ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի հետ անցկացվող եռօրյա օպերատիվ հավաքները։ Հայտնում է ՊՆ-ն։
Հավաքների ընթացքում կլինեն զեկույցներ,դասախոսություններ, կանցկացվեն ցուցադրական պարապմունքներ։
Հավաքների առաջին օրը մասնակիցներին ողջունել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Անդրադառնալով տարածաշրջանային ռազմաքաղաքական
իրավիճակին և այդ համատեքստում ԶՈՒ առջև դրված խնդիրներին, նախարարը կարևորել է զորքերում մարտունակության շարունակական բարձրացումը, առաջնագծի կահավորման և ամրաշինական աշխատանքների իրականացումը, ինչպես նաև անդրադարձել ԶՈՒ-ում մեկնարկած բարեփոխումներին։