ՊՆ պատվիրակությունը Ժնևում մասնակցել է DCAF-ի...

Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի գլխավորությամբ Ժնևում մասնակցել են «Անվտանգության ոլորտի կառավարման և վերահսկողության խթանումը Հայաստանում» խորագրով միջոցառմանը, որը կազմակերպել էր Անվտանգության ոլորտի կառավարման ժնևյան կենտրոնը (DCAF):

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։ 

Միջոցառման նպատակն էր խորացնել փոխըմբռնումն ու համագործակցությունը անվտանգության և պաշտպանության ոլորտում կառավարման, զինված ուժերում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության, մարդու իրավունքների վերաբերյալ կրթության, ինչպես նաև ժողովրդավարական վերահսկողության ոլորտներում՝ միջազգային նորմերին, արժեքներին և փորձին համահունչ։

Քննարկվել են Հայաստանի անվտանգության ոլորտում իրականացվող բարեփոխումներին վերաբերող հարցեր, ներկայացվել է մի շարք երկրների լավագույն փորձն այդ բնագավառում։