ՊՆ նախարար ու ԳՇ պետ․ ձեզ երբեք չեն ներվելու...

Մենք արդեն մեկ օր է ՊՆ-ի շենքի մոտ ենք, այդ ընթացքում ոչ ԳՇ պետը, ոչ պաշտպանության նախարարը, լինելով ՊՆ շենքում, չբարեհաճեցին մոտենալ, խոսել: Այս մասին Facebook-ի իր ուղիղ եռթերում նշեց անհետ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանը:

«Երեկ ԳՇ պետի կողմից եկել էր հրավեր, որ պատրաստ է ընդունել 5 հոգու, հետո 5 հոգին դարձան 15 հոգի բայց ժողովրդի պահանջը հետեւյալն էր, որ մոտենա էստեղ խոսի բոլորի հետ, թեկուզ ճաղավանդակներից այն կողմից:

Այսօր առավոտյան շուտ ուղղաթիռ եկավ, ԳՇ պետին, թե պաշտպանության նախարարին տարավ: Ես հիմա ասում եմ, ով որ այս երկրում ռհամարհում է զոհված եւ անհետ կորած զինծառայողների հարազատներին, ինքը այս աշխարհի, այս երկրի, էս մարդկության կողմից այնպես կարհամարհվի, որ կմղկտա:

Դուք այս մի քանի օրվա ընթացքում արեցիք այն քայլերը, որոնք ձեզ երբեք չի ներվելու: Դուք արհամարհեցինք մարդկանց, որոնց հարազատներն իրենց կյանքն են զոհել երկրի համար, որոնք տանջվում են Ադրբեջանի բանտախցերում: 

Դուք ամենավերջին վախկոտի պես փախաք: Մենք էստեղից չենք գնալու, տեսնենք ինչքան եք ուղղաթիռով գնալու-գալու»,-ասաց նա:

Նշենք, որ անհետ կորած զինծառայողների ծնողները ՊՆ-ի շենքի մոտ են երեկվանից: Նրանք երեկ օրվա ընթացքում փակել էին շենքի մուտքերը եւ աշխատակիցները չէին կարողանում դուրս գալ: Ծնողները գիշերը անցկացրել են ՊՆ շենքի մուտքի մոտ: