ՊՆ-ն հերքել է շրջանառվող լուրերը Սուրեն Պապիկ...

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է մամուլում շրջանառվող լուրերը, թե պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել։

ՀՀ պաշտպանության նախարարությունն այդ մասին հաղորդագրություն է տարածել։ 

«Մամուլում շրջանառվում են ՊՆ հաշվեկշռում գտնվող մեքենայի մասնակցությամբ վթարի տեսանյութ և մեկնաբանություններ, ըստ որի՝  իբր վթարը տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի մասնակցությամբ:

Նշված տեղեկությունները կեղծ են, պաշտպանության նախարարը նշված մեքենայում չի եղել, ավելին՝ նշված ժամին Սուրեն Պապիկյանը գտնվել է տանը»,- ասված է հաղորդագրության մեջ: