
Քրդերի ազատագրական շարժման առաջնորդ, երկար տարիներ Թուրքիայում բանտարկված Աբդուլլահ Օջալանը հանդես է եկել պատմական ուղերձով։ Նախապես պայմանավորվածություն է եղել, որ գործիչը հանդես կգա տեսաուղերձով, սակայն թուքական իշխանությունները արգելել են այն։
Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների իրավահավասարություն և ժողովրդավարություն կուսակցության» (DEM) պատվիրակությունը Ստամբուլ է ժամանել Իմրալի բանտային կղզուց՝ Աբդուլլահ Օջալանի հետ հանդիպումից հետո, և ներկայացրել է նրա ուղերձը։
«Բոլոր խմբավորումները պետք է զինաթափվեն, իսկ PKK-ն պետք է կազմալուծվի։ Ես կոչ եմ անում վայր դնել զենքը և ստանձնում եմ այդ կոչի պատմական պատասխանատվությունը»,- ուղերձում ասել է Օջալանը։
Ըստ քուրդ առաջնորդի՝ Թուրքիայում վերացել է ինքնության ժխտման պրակտիկան և խոսքի ազատության ոլորտում ձեռքբերումները հանգեցրել են PKK-ի իմաստի կորստին և ավելորդ կրկնությանը:
«Արդյունքում, այլ նման շարժումների պես, այն հասել է իր կյանքի ժամկետի ավարտին, ինչն անհրաժեշտ է դարձնում դրա լուծարումը»,- ասել է Օջալանը՝ կոչ անելով վերակառուցել քուրդ-թուրքական միասնությունն ու եղբայրությունը։