Պիղծ բառը վիրավորանք չէ, uրիկայաբար բառը վիրա...

Պիղծ բառը վիրավորանք չէ, սրիկայաբար բառը վիրավորանք է, Փաշինյանը ոչ ոքի չի վիրավորել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը:

«Նիկոլ Փաշինյանին չընդհատեցի, որովհետև ոչ ոքի ուղիղ չվիրավորեց, ոչ մեկին հասցեական վիրավորանք չհասցվեց, ի տարբերություն ընդդիմադիր գործիչների, որոնք երեկ առնվազն մի քանի անգամ վիրավորական արտահայտություններ են արել, նույնիսկ անեծքի պաշտոնական բացումը արեցինք Ազգային ժողովի նիստերի դահլիճում, երբ «Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից ելույթ ունեցողը պաշտոնապես անիծեց մեզ և մեր սերունդներին, բայց ինչևէ, օրհնյալ լինեն նրանք։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի ասածին՝ Փաշինյանն ասել է՝ ձեր վեհափառը պիղծ է, այսինքն Աստծո առաջ ուխտ է տվել լինել կուսակրոն, կուսակրոն չէ, հետևաբար զբաղվում է պղծությամբ, հետևաբար պիղծ է, դրա ի՞նչն է վիրավորանք: Կոնկրետ այդ դեպքում պիղծը բնականաբար վիրավորանք չէր, գնահատական էր մի մարդու, ով Աստծո առաջ ուխտ է տվել չզբաղվել անառակությամբ և զբաղվել է պղծությամբ, պղծություն չէ՞, երբ բարձրաստիճան հոգևորականը Աստծո առաջ տրված կուսակրոն լինելու իր ուխտը խախտում է: Սրիկայաբառ բառը գնահատական չէ, դա արդեն վիրավորանք է»,-նշել է նա: