Փեզեշքիանը հաստատել է, որ Օմանում ԱՄՆ-ի հետ բ...

Օմանում Իրանի եւ ԱՄՆ բանակցությունները տեղի կունենան միջնորդների միջոցովայլ ոչ ուղիղինչպես նախկինում հայտնել էին ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչները։ Այս մասին հայտնել է իսլամական հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

«[Իրանի արտաքին գործերի նախարար ԱբասԱրաղչին Օմանում ԱՄՆ ներկայացուցիչների հետ անուղղակի բանակցություններում կներկայացնի գերագույն առաջնորդ, [այաթոլա Ալի Խամենեիիհանձնարարականները»,- մեջբերել է Փեզեշքիանին նրա մամուլի ծառայությունը։

Ապրիլի 7-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ ապրիլի 12-ին նախատեսված բանակցությունները կանցկացվեն ուղիղ, իսկ հաջորդ օրը նույն հայտարարությունն արել էր Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Իրանի ԱԳՆ-ն, իր հերթին, հերքել է այս տեղեկությունը՝ հայտնելով, որ Թեհրանը մտադիր չէ առանց միջնորդների շփվել Վաշինգտոնի հետ, քանի որ ԱՄՆ-ը ժամանակին խախտել է միջուկային գործարքի համաձայնագիրը։