Տարածաշրջանում ամերիկյան ռազմական բազաները վտանգ են ներկայացնում ընդունող երկրների համար և Իրանին հնարավորություն են տալիս դրանց տարածքը դիտարկել որպես օրինական թիրախներ։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
Նրա խոսքով՝ տարածաշրջանում օտարերկրացիների ներկայությունը չի բարելավում անվտանգությունը, այլ, հակառակը, մեծացնում է լարվածությունը։
Նա հավելել է, որ Հորմուզի նեղուցում ցանկացած անկայունության պատասխանատվությունը կրում են Միացյալ Նահանգներն ու Իսրայելը։



